White Rose Mari

Ճամփա որ ընկնես, արդեն տեղ կհասնես․․․

Մռայլ գիշերն է լռում…

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր…
Ստվերները ծածանոտ
Կերերան ու կհանգչեն,
Կզգամ քայլը քո ծանոթ,
Քո խոսքերը կհնչեն:
Դու անկարծ կհայտնվես
Անակնկալ դու կգաս,
Քաղցր սուտով կխաբես,
Կսիրես ու կգթաս:
Եվ մենության այս միգում
ՈՒ խավարում այս մեռած
Սեր կվառես իմ հոգում,
Ազատությու՜ն ու երա՜զ…
Մեղմաքայլ կհեռանաս,
ՈՒ կմնամ միայնակ,
Նորի’ց, նորի’ց կդառանաս՝
Խորհրդավոր ու հստակ:
Մութ գիշերում կնստեմ՝
Լցված սիրով խնդագին,
Քո գաղտնիքը ես գիտեմ
Բայց չեմ ասի ոչ ոքին…
Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում,
Իմ ճրագը ոսկեհուր…

Վահան Տերյան

x_7cf1c0b1

Оставьте комментарий